National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
17.01.2022
Օրենսդրական կարգավորմամբ առաջարկվում է ստեղծել քաղաքացիական եւ վարչական պալատներ
1 / 16

Խորհրդարանը հունվարի 17-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը նշել է, որ նախատեսվում է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի վերացմամբ ստեղծել երկու ինքնուրույն, առանձին մասնագիտացումներ ունեցող քաղաքացիական եւ վարչական պալատներ: Նախատեսվում է նաեւ ներդնել դատավորների թեկնածուների եւ առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակների համալրման ճկուն մեխանիզմներ:

Օրենսդրական փաթեթի ընդունմամբ կապահովվի Վճռաբեկ դատարանում վարչական գործերի քննության իրականացումը մասնագիտացված վարչական պալատի միջոցով, ինչպես նաեւ հնարավորություն կտրվի Բարձրագույն դատական խորհրդին առավել ճկուն մեխանիզմներով ապահովել դատավորների թեկնածուների առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակների համալրումը:

Հարակից զեկույցում ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արթուր Դավթյանը, ներկայացնելով հանձնաժողովի դրական եզրակացությունը, նշել է, որ այս կարգավորմամբ խրախուսվում է դատավորների մասնագիտացումը: Եթե այսօր Վճռաբեկ դատարանում քաղաքացիական եւ վարչական ոլորտի մասնագետները քննում են եւ՛ քաղաքացիական, եւ՛ վարչական գործերով վեճերը, ապա նախաձեռնության ընդունմամբ այս առումով հստակ մասնագիտացում է լինելու:

Պատգամավոր Արամ Վարդեւանյանի համար անընդունելի է դատարանի նախագահի պաշտոնավարման անընդհատության խաթարումը, իսկ վարչական եւ քաղաքացիական պալատների տարանջատմանը պատգամավորը կողմ է արտահայտվել: Պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի խոսքով՝ դատարանի նախագահը ներկայացուցչականից բացի այլ գործառույթներ չպետք է ունենա, բոլոր դատավորները պետք է ունենան  հավասար իրավունքներ: Նա կոչ է արել գործընկերներին կողմ քվեարկել առաջարկին: 


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am